• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 05:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:52, 12 Փետրվար 2019

Ֆեթթուլահ Գյուլենը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցին

Ֆեթթուլահ Գյուլենը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցին

Ռուսական «Regnum» լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել ազգությամբ թուրք հայտնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի հետ։ Վերջինս ինչպես հայտնի է հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից՝ մեղադրվելով  Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ից մի քանի տարի շարունակ պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն Անկարայի պահանջը մինչ այժմ չի բավարարվել։

 
«Regnum»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի՝ Գյուլենի հետ անցկացրաց հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Կոլերով. Պարոն Գյուլեն նախ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք մեզ հարցազրույց տալու՝ հաշվի առնելով Ձեր խիտ աշխատանքային գրաֆիկը։ Գիտենք, որ Ձեր հարցը հաճախակի քննարկվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջկառավարական պատվիրությունների միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է, որ Ձեզ արտահանձնեն։ Դուք դրանից անհանգստացա՞ծ չեք։ Արդյո՞ք  չեք ցանկացել տեղափոխվել այլ երկիր։ Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը նման համառությամբ պահանջում Ձեր արտահանձնումը։

Գյուլեն. Ես
 բացարձակապես չեմ անհանգստանում։ Այստեղ ես իմ վերջին օրերն եմ ապրում։ Կամ այստեղ կմահանամ, կամ Թուրքիայում, կամ էլ որևէ այլ երկրում։ Ես իմ կյանքում ամեն ինչ արել եմ, որպեսզի արժանանամ Ալլահի լավ վերաբերմունքին։  Այստեղ ես ապրում եմ շուրջ 20 տարի։ Այս տարիների ընթացքում իմ նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, ինչպես  պետական մարմինների, այնպես էլ հասարակ բնակիչների կողմից։ Ես հավատում եմ, որ ամերիկյան իշխանություններն ի հեճուկս Թուրքիայի պահանջներին, կգործեն օրենսդրության սահմաններում։ Եթե խոսենք  իմ հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառության մասին, ապա այդ ամենը կապված է Թուրքիայի ներքաղաքական իրադրության հետ։ Էրդողանին պետք է քավության նոխազ, որպեսզի իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունն։ Այս պարագայում նրանք քավության նոխազ ընտրեցին «Հիզմեթ» շարժմանը (գյուլենական համայնքին նաև այդպես են անվանում)։ Մինչև 2013թ.-ը Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները երախտապարտ էին «Հիզմեթ» շարժմանը։ 2014թ.-ից սկսած իրավիճակը փոխվեց 180 աստիճանով։ Նրանք սկսեցին մեզ սևացնել և այդ ամենն ուղեկցում էր ատելություն սերմանող հայտարարություններով։

Կոլերով. Ասում են, թե գյուլենական համայնքն առնչություն ունի 2015թ. Սիրիայում խոցված  ռուսական ռազմական ինքնաթիռի և 2016թ. Թուրքիայում սպանված Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի հետ։ Այդ մեղադրանքների վերաբերյալ ի՞նչ կասեք։

Գյուլեն.  Ի սկզբանե ասեմ, որ ես կտրականապես մերժում եմ այդ երկու մեղադրանքները։ Դա այնքան էժանագին զրպարտություն է, որ արժանի չէ պատասխանի։ Ես դեսպանի սպանության առնչությամբ հրապարակել եմ տեսանյութ։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ, մեկ անգամ ևս անիծում եմ այդ դաժանագին սպանությունը։ Էրդողանի փորձերը՝ հեղաշրջման փորձը բարդել գյուլենական շարժման վրա, առաջացնում են միայն ծիծաղ։  Պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, նրանք մեղքն ուրիշի վրա են բարդում։  Վերադառնալով ինքնաթիռի դեպքին, ասեմ, որ այդ թեմայով խոսել եմ ռուս պրոֆեսոր, գիտնական Վիտալի Նաումկինի հետ։ Ես նրան ասացի, որ դա մեծ սխալ էր և ռուս-թուրքական հարաբերություները պետք է պահպանվել։ Ինքնաթիռի խուցումից հետո Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլոն հայտարարեց, թե ինքն անձամբ է հրաման տվել խոցել ռուսական ինքնաթիռն, իսկ Էրդողանն ասաց, եթե մի անգամ էլ խախտեն Թուրքիայի օդային սահմանը, մեկ անգամ էլ կանեն նման բան։ Միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կոշտ կերպով քննադատեց Թուրքիային, վերջինիս իշխանությունները մեղքը սկսեցին բարդել գյուլենական համայնքի վրա։ Թուրքական բանակն աշխարհում հայտնի է իր կարգապահությամբ։ Չեմ կարծում, որ այդ օրը կարգապահության հետ կապված հարցեր էին առաջացել։  Չեմ կարծում, որևէ սթափ մարդ հավատում է նրան, ինչ այժմ իշխանություններն  են ասում այդ միջադեպի վերաբերյալ։

Կոլերով. Չնայած, որ Մերձավոր Արևելքի գործընթացներին ներգրավված է նաև Թուրքիան, դեռևս պահպանվում են որոշ դժվարություններ։ Ըստ Ձեզ՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, հնարավո՞ր է հասնել խաղաղության։

Գյուլեն.  Շատ տարիներ առաջ ես հայտնեցի իմ դիրքորոշումը Սիրիայի հարցում, Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչերին։ Ասացի, որ Թուրքիան պետք է աջակցի Սիրիայի ժողովրդավարությանը, զարգացմանը։ Ըստ իս՝ պետք է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որպեսզի նա պաշտոնավարի ևս մեկ, կամ երկու շրջան։ Սիրիային պետք է տրամադրել քաղաքական և ֆինանսական հնարավորություններ, որպեսզի Դամասկոսը շարժվի իրական արդիականացման ճանապարհով։ Դա թույլ կտա, որ  քրդերը, թուրքմեններն, արաբները, քրիստոնյաները և մյուս ազգերի ներկայացուցիչներն ինքնադրևսորվեն և բոլորին հավասար իրավունքներ տրվեն։ Ցավոք նրանք համակարծիք չեղան ինձ հետ, հայտարարելով, թե ես «ոչ մի բան չեմ հասկանում այդ հարցերից»։ Այսինքն նրանք դրանով ցանկացան ասել. «դու ինչ է կարծում ես, թե մենք լսելու ենք քո խորհուրդները»։ Սիրիայի որոշ հարցերում  Ռուսաստանը  վճռական դեր է խաղացել։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է ընդհանուր հայտարարի գան Սիրիայի հարցում, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ կորուստներից։

 

 

Աղբյուր`    Regnum

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
19:39, 09 օգոս
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
01:24, 09 օգոս
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)
16:34, 05 օգոս
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}