Իրավական14:20, 12 Փետրվար 2019
Էրդողանին վիրավորած անձը դատապարտվել է 24 գիրք կարդալու, այդ թվում՝ նախագահի մասին

Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է գիրք կարդալու:
Նշվում է, որ դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի վերաբերյալ արած վիրավորական արտահայտությունների համար:
Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազտա արձակել Շահինին նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով, որի ընթացքում վերջինը պետք է կարդա դատարանի կողմից ներկայացված գրքերի ցանկը և կազմի դրանց համառոտագրերը:
Հետաքրքրական է, որ որ 24 գրքից կազմված ցուցակում կան Էրդողանի կենսագրությունը ներկայացնող, ինչպես նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի վերաբերյալ գրքեր: Ցանկում կան Աթաթուրքի ճառերի վերաբերյալ, ղուրանի, իսլամի ու այլ թեմաներով գրքեր:
Գիրք կարդալու դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ինքը որոշել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ գրքերը ու կարդալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |