Քաղաքական09:02, 12 Փետրվար 2019
Էրդողան. «Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները»
«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:
Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է անել՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի) կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։
«Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը:
Էրդողանն իր առաջին նախընտրական ելույթի ընթացքում հիմնականում խոսել է երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ ավելի շատ կենտրոնանալով «ահաբեկչության դեմ պայքարի» վրա: Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ այս պայքարը իրականացնելու համար հարկավոր է, որ ժողովուրդը համախմբվի «Ժողովուրդ» դաշինքի շուրջ, որի անդամներն են իր գլխավորած ԱԶԿ-ն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարի» մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Աֆրինում, Ջարաբլուսում մեզ վրա հարձակվել ցանկացողներին անհրաժեշտ դասը տվեցինք, կրկին կտանք: Ներսից կամ դրսից Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել ցանկացողներին անհրաժեշտ պատասխանը կտանք: Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք:
Նախագահական կառավարման համակարգը կասկածի տակ դնելով՝ հին Թուրքիա երազողների իղձերը ի չիք են դառնալու»:
Էրդողանն անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», ազգայնական «Լավ» ու իսլամական «Երջանկություն» կուսակցություններին՝ ասելով, որ նրանք նույն քաղաքական գիծն տանում:
«ԺՀԿ-ն, ԺԴԿ-ն, ԼԿ-ն ու ԵԿ-ն իրար ձեռք բռնած և ուս ուսի են քայլում: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»,- ասել է Էրդողանը՝ փորձելով թուրք ընտրողների աչքում վարկաբեկել ԺՀԿ-ին, ԼԿ-ին ու ԵԿ-ին՝ նրանց նույնացնելով PKK-ի հետ կապվող քրդամետ ԺԴԿ-ի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |