• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Բանակ
  • Խոսք
  • Հոդված
18 Փետրվար, 2019
Երկուշաբթի 20:56
Tür|Հայ|Rus

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:29, 11 Փետրվար 2019

Լիբիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ. Թուրքիան աջակցում է երկրի ծայրահեղական խմբավորումներին

Լիբիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ. Թուրքիան աջակցում է երկրի ծայրահեղական խմբավորումներին

Լիբիայի զինված ուժերի ղեկավարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Պատճառը Թուրքիայի կողմից Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներին ուղարկված զինտեխնիկայի հերթական խմբաքանակի առգրավվումն է:

Նախօրեին Լիբիայի Ալ-Հումուս նավահանգստում առգրավվել է թուրքական արտադրության զինվորական մեքենաներ, այդ թվում՝ զրահապատ:

Նավահանգստի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կանխվել է մի քանի տասնյակ զինվորական մեքենաների՝ ապօրինի ճանապարհով երկրիր մտցնելու փորձ: Ըստ հայտարարության՝ մեքենաներից 9-ը եղել են զրահապատ և հագեցած են եղել ականներից ու հրթիռներից պաշտպանող համակարգերով: Լիբիացի պատասխանատուները հայտնել են նաև, որ մեքենաներն ուղարկվել են թուրքական նավահանգիստներից մեկից:

(Լիբիական նավահանգստում առգրավված թուրքական զրահամեքենաներից մեկը)

Լիբիայի ազգային բանակի մամուլի խոսնակ գեներալ Ահմեթ ալ-Միսմարին հայտարարել է, որ այդ մեքենաները ուղարկվում էին երկրի տարածքում գործող անօրինական զինված խմբավորումներին:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին էլ Լիբիայի նավահանգիստներից մեկում առգրավվել էր Թուրքիայից այդ երկիր ուղարկված զենքի ևս մեկ խմբաքանակ: Թուրքիայից երկրի Միսրաթա նավահանգիստ ուղարկված մանկական խաղալիքների ու կահույքի մեջ թաքցված 556 փաթեթներում 20.000 ատրճանակ էր հայտնաբերվել: Լիբիայի իշխանությունների տեղեկություններով զենքերը պետք է փոխանցվեին երկրի ներսում գործող ահաբեկիչներին:

Թեմայի վերաբերյալ «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի մամուլի քարտուղար Ֆաթիհ ալ-Մարյամին հայտարարել էր, որ Թուրքիան նմանատիպ քայլերով ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում: Ալ-Մարյամին ավելացրել էր, որ առաջիկայում խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:

 

Աղբյուր`    Demokrathaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը
13:13, 15 փետ
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը

Որպես պատճառ նշվել է Թուրքիայում ահաբեկչությունների հավանակությունը և կամայական ձերբակալությունները։

Անկարան ուշացնում է Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողներին տարեկան հավաստագրերի տրամադրումը
12:02, 15 փետ
Անկարան ուշացնում է Թուրքիայում աշխատող գերմանացի լրագրողներին տարեկան հավաստագրերի տրամադրումը

Լրագրողական քարտերը օտարերկրյա լրագրողների համար Թուրքիայում մասնագիտական գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն են հանդիսանում:

«Գորշ գայլերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում են
15:54, 14 փետ
«Գորշ գայլերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում են

Թուրքիայի ԱԳՆ. «Մեկ անգամ ևս դատապարտում ենք և անընդունելի համարում 2019թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը, որով արգելվում է «Գորշ գայլերի» նշանը»։

Ուղիղ խոսք

Եթե Եվրամիությունը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք ու կանցնենք մեր «B» և «C» պլաններին:

Եթե Եվրամիությունը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք ու կանցնենք մեր «B» և «C» պլաններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ)
Էրդողանի ուշագրավ հարցը Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է» (տեսանյութ)

Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։

Էրդողանը՝ Մակրոնին. «Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության»
Էրդողանը՝ Մակրոնին. «Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության»

Թուրքիայի նախագահն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:

Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»

Սիրիայի նախագահ . «ԱՄՆ-ն ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից ձեզ ոչ մեկ չի կարող պաշտպանել»։

Թուրք պատգամավորը խոսել է արցախյան հարցից և ցեղասպանությունից
Թուրք պատգամավորը խոսել է արցախյան հարցից և ցեղասպանությունից

Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը Բաքվում է։

Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը»
Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը»

Մեհմեթ Ալի Գյուլլերն իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցում Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Պուտին-Էրդողան հարաբերություններին:

լուսանկարներ

picture Թավշյա հեղափոխությունը Հայաստանում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Բանակ
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}