• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 21:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:04, 08 Փետրվար 2019

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. «Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն»

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. «Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների:  

Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթաց:

Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:        

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
 
Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյան հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Գարո Փայլանի նկատմամբ  թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ:         

Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է.         

«Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը, քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Գարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Գարո Փայլանի նկատմամբ  հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում:          

Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա:           

Համեմատականներ տանելով Հրանտ Դինքի և Գարո Փայլանի դեմ իրականացվող հետապնդումների միջև  Հայրապետյանը նշել է, որ Հրանտի դեպքում անհրաժեշտ էր լռեցնել լրագրողին, ով համարձակվում էր ասել ճշմարտությունը ցեղասպանության մասին  և ով հանրաճանաչ դարձավ, քանի որ խոսում էր հօգուտ անցյալի շուրջ երկխոսության: Գարոյի դեպքում անհրաժեշտ է մինչև ընտրությունները լռեցնել հայտնի քաղաքական գործիչին, և դրա միակ ձևը առաջին հերթին նրան քաղաքական անձեռնմխելիությունից զրկելն է, ապա արդարադատության նախարարի հավանությամբ դատել նրան թուրքականությունը վիրավորելու համար:

Հացին, թե ինչքան է հավանականությունը, որ հայ պատգամավորին կազատազրկեն, Հայրապետյանը պատասխանել է.    
«Կառավարությունը ձերբակալել և բանտարկել է «HDP»-ի համանախագահներին, ինչպես նաև տասնյակ «HDP»-ական պատգամավորների, կուսակցության հարյուրավոր անդամների: Կառավարությունը նաև պաշտոնից հեռացրել է HDP կուսակցությանը անադամակցող հարյուրավոր քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող այլ պաշտոնյաների: Այժմ նրանք հետապնդում են որոշ աչքի ընկնող գործիչների, որոնք դուրս են մնացել վերոնշյալ ցանկից, այդ թվում `Գարո Փայլանին: Ներկայումս բավականին դժվար է բռնապետական ռեժիմում հակազդել կամ կանխել որևէ ձերբակալություն: Կարծում եմ, որ կառավարությունը կփորձի ձերբակալել Գարո Փայլանին մինչև մարտի ընտրությունները, սակայն ընտրություններից հետո ազատ կարձակի, եթե նրանք դրանցում հաղթանակ տանեն»:        

Հարցազրույցի վերջում փաստաբանը շեշտել է, որ կարևոր է գործադրել  ամեն ջանք մարդու իրավունքների կամ խոսքի ազատության կազմակերպությունների միջոցով թուրքական իշպանություններին հակազդելու համար:       

Ֆեդերիկո Հայրապետյանի մասին.

Ֆեդերիկո Գաիթան Հայրապետյանը պաշտպանել է Արգետինայի վերջին ռազմական դիկտատուրայի զոհերին, հետաքննելով նախկինում կատարված մարդու իրավունքների խախտումները և մարդկության դեմ հանցագործությունները:

Ֆեդերիկոն համարվում է «Լուիզա Հայրապետյան հիմնադրամի»  հայ- արգենտինական ՀԿ-ի նախագահ: Իր ղեկավարած հիմնադրամի ջանքերն առաջին էին աշխարհում Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման ձեռքբերման տեսակետից, երբ 2011թ. արգենտինական դաշնային դատարանը ընդունեց, որ 1915թ. դեպքերը, համաձայն արգետինական օրենքի, մարդու իրավունքների միջազգային օրենքի, ՄԱԿ ցեղասպանության կոնվենցիայի համարվում են ցեղասպանություն:

Նրա աշխատանքը հիմնադրամի հետ ներկայումս կենտրոնացած է Արգենտինայի միջնակարգ և հետմիջնակարգ ակադեմիական ուսումնական պլաններում ցեղասպանության և մարդու իրավունքների մասին ծրագրերի զարգացմանը:

Հարցազրույցը՝ Էլեն Քոքչյանի

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}