Տարածաշրջան07:31, 08 Փետրվար 2019
Էրդողանը կատարական ընկերությունից ավտոբուս է նվեր ստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շքեղ ավտոբուս է նվեր ստացել «BMC» ընկերության կողմից: Ընկերության բաժնեմասերի 49.9 տոկոսը պատկանում է Կատարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսը իրար մեջ կիսում են 2 թուրք գործարար ընտանիքներ:
Նշվում է, որ Էրդողանն անձամբ է ծանոթացել նախագահական պալատ բերված և նախագահականի գերբը կրող ավտոբուսի առանձնահատկություններին: Ավտոբուսի հանձնման արարողությանը մասնակցել են ընկերության կառավարման խորհրդի անդամները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 տեսակի օդանավ էր նվիրել Էրդողանին:
2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և 2015թ․ վերադարձվել Կատարի Էմիրությանը։ Սովորաբար 400 տեղանոց ինքնաթիռը վերակահավորվելուց հետո 76 ուղևոր տեղափոխելու հնարավորություն է ունենում: Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 18 հոգուց։ Ինքաթիռում կա նիստերի դահլիճներ, ննջասենյակներ, բուժկետ։ Երեք տարվա ընթացքում ինքնաթիռը ընդամենը 200 թռիչք ու վայրէջք է կատարել, կատարված թռիչքի ընդհանուր տևողությունը 436 ժամ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |