Տարածաշրջան09:12, 01 Փետրվար 2019
Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով:
Ուշագրավ է, որ Զահիդովի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մեծ թվով անդամներ, որոնց մի մասը՝ Իրաքից:
Ըստ նույն տեղեկության՝ նշված «քաղաքացիները» նախ պահվել են Բաքվի «Ռամադա» հյուրանոցում, այնուհետև՝ ուղարկվել եվրոպական երկրներ: Տեղեկությունը բացահայտվել է հենց Եվրոպայում, որտեղ պարզել են, որ նշված մարդկանց անձնագրերը կեղծ են:
Ի դեպ, «Ռամադա» հյուրանոցը պատկանում է Ադրբեջանի նախագահի թիկնազորի պետ Բեյլար Էյյուբովին: Զահիդովը նշում է, որ նախկինում Ադրբեջանում PKK-ի անդամներին անձնագրեր տրամադրելու գործը վերահսկում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, իսկ նախարարության կազմալուծվելուց հետո գործը ստանձնել է Բ. Էյյուբովը՝ անմիջապես Իլհամ Ալիևի հանձնարարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |