Տարածաշրջան06:26, 30 Հունվար 2019
Ջոն Բոլթոնն ու Էրդողանի մամուլի խոսնակը քննարկել են Սիրիայի հարցը
Թուրքիայի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Օրակարգային հարցը եղել է Սիրիայի խնդիրը։ Կողմերը կարևորել են Սիրիայի հարցում թուրք-ամերիկյան վերջին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնի է, այդ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել:
Բոլթոնն ու Քալընը պայմանավորվել են, որ երկու երկրները մշտական կապի մեջ լինեն Սիրիայի հարցում, որպեսզի համակարգվի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացը։ Երկու պաշտոնյանները նաև կարևորել են ի կատար ածել Սիրիայի Մանբիչ քաղաքի վերաբերյալ նախկինում ձեռք բերված թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը։
Հիշեցնենք, որ ըստ այդ համաձայնության՝ Սիրիայի քուրդ զինյալները, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում, պետք է հեռանային Մանբիչից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |