Իրավական10:24, 25 Հունվար 2019
Թուրքիայում կալանավորված քուրդ պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Հաքքարի շրջանից ընտրված պատգամավոր Լեյլա Գյուվենի նկատմամբ Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը ազատ արձակման որոշում է կայացրել:
Հունվարի 25-ին` Գյուվենի հացադուլի 79-րդ օրը, դատարանը վճռել է, որ Գյուվենի նկատմամբ խափանման միջոցը կալանքից փոխվի երկրից չհեռանալու ստորագրությամբ:
Դատական նիստին ներկա չեն գտնվել ոչ մեղադրյալը, ոչ էլ վերջինիս փաստաբանները:
Հիշեցնենք, որ Գյուվենը ձերբակալվել էր 2018թ. հունվարի 22-ին, իսկ 9 օր անց կալանավորվել Դիարբեքիրի նշյալ դատարանի կողմից:
Նշենք, որ Գյուվենի նկատմամբ «ժողովրդի մեջ քինախնդրություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք էր առաջադրվել հեռուստատեսության եթերում հնչեցրած հայտարարությունների և սոցցանցերում «Ձիթենու ճյուղ» շարժման վերաբերյալ կատարած հրապարակումների համար: Նրան սպառնում էր 17 տարի 6 ամսից մինչև 31 տարի 6 ամիս ազատազրկում:
2018թ. նոյեմբերին կայացած դատական նիստին Գյուվենը հայտարարել էր, որ հացադուլի միջոցով նա իր բողոքն է արտահայտում ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ:
Պատգամավորի խոսքով` նա մինչև մահ անգամ շարունակելու է հացադուլը, քանի դեռ Օջալանի մեկուսացմանը վերջ չի տրվել և դատարանը չի դադարել անօրինական վճիռներ կայացնելուց:
Գյուվենը հայտնել է, որ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել` ոգնշնչվելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիրքորոշումից, որով կնոջը քաղաքականության մեջ լայն տեղ է հատկացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |