• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:15, 25 Հունվար 2019

ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել աջակցել Գարո Փայլանին

ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել աջակցել Գարո Փայլանին

Ստրասբուրգում մեկնարկած  ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հունվարի 24-ին ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա կոչ է արել խոչնդոտել Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը։ Զոհրաբյանը պահանջել է Վեհաժողովից անհապաղ միջամտել՝ թույլ չտալով, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով շարունակեն լռեցնել այլախոհներին։

Նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ շարունակվող վհուկների որսին, որի շրջանակներում հետապնդման են ենթարկվում այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Լեյլա Գյուվենը, Էրթուղրուլ Քուրքչուն, Սելահաթին Դեմիտրթաշը:

«Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաեւ հայազգի պատգամավոր Գարո Փալյանը։ Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաեւ Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում եւ բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։

«Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաեւ բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եւ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փալյանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։

Իսկ Գարո Փալյանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի եւ Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին եւ Թուրքիային։

Բայց, պարզվում է, Էրդողանը որոշել է, որ թուրք ազգն ու համայն Թուրքիան Փալյանի այս նախադասությունից մեծապես նվաստացած ու անարգված են եւ պահանջում է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։ Հարգելի գործընկերներ, 21-դարում, երբ թվում էր, թե միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայում փորձում լռեցնել ազատ խոսքն ու ազատ միտքը։ Թուրքիան ԵԽ անդամ է եւ ես դիմում եմ, ես խնդրում եմ, ոչ, ես պահանջում եմ մեր Վեհաժողովից թույլ չտալ, որ Գարո Փալյանի և մնացյալ քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունենան հակաիրավական գործողություններ եւ պահանջել Թուրքիայից հրաժարվել խայտառակ 301 հոդվածից, որով Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը», -ասել է Նաիրա Զոհրաբյան։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
13:19, 17 հուլ
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
13:52, 16 հուլ
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ

Օրակարգում է եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}