Տարածաշրջան12:48, 25 Հունվար 2019
Թուրք պրոֆեսոր. «Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90 տոկոսը»

Ստամբուլի հզոր երկրաշարժի հավանականությունն արդեն անցել է 90 տոկոսից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Ջենք Յալթըրաքը:
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
Յալթըրաքը 2000 թվականից սկսած ուսումնասիրում է Մարմարայի ծովի երկրաշարժների պատմությունն ու զբաղվում խզվածքների մոդելավորմամբ: Յալթըրաքը նշել է, որ պատմական ցիկլի տեսանկյունից այս ակտիվ գոտում երկրաշարժի հավանականությունը 2019-ի և հետագա տարիների համար անցել է 90 տոկոսը:
Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Մարմարա ծովի Իշխանաց կղզիների խզվածքի գոտուց ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող 110 կմ երկարություն ունեցող այս գոտին կարող է առաջացնել 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նշվում է, որ այս խզվածքային գոտուց բացի Ստամբուլի շուրջ կան ևս 3 գոտիներ, որոնք կուտակած լարումը մոտենում են կրիտիկականի: Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել 7.2-7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |