Քաղաքական06:26, 22 Հունվար 2019
3 տարվա դադարից հետո տեղի կունենա Թուրքիա-ԵՄ գագաթնաժողով
ԵՄ խորհրդի նախագահ, Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն հայտարարել է Բուխարեստում Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Մելեշկանուն հայտնել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԵՄ պաշտոնյաներ:
ԵՄ խորհրդի նախագահը նշել է, որ «ուժեղ» աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հետ բանակցային գործընթացի շարունակությանը:
Նրա խոսքով` դեռևս հայտնի չէ գագաթնաժողովի օրը, սակայն հավանական է, որ տեղի կունենա մարտի սկզբին:
Խորհրդի նախագահը, անդրադառնալով Թուրքիա-ԵՄ համագործակցության խորհրդի վերջին նիստին, որը կայացել է 2015թ. ասել է.բ «Մեր առաջարկներից մեկն այն է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև կրկին կազմակերպվի խորհրդի նիստ: Մեր նպատակն է նոր լիցք հաղորդել և արագացնել տարբեր հարցերի շուրջ բանակցությունները, այդ թվում նաև «Մաքսային միության» հետ կապված միտումները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև որոշում կայացնող բարձրագույն մարմինը հանդիսացող «Համագործակցության խորհուրդը» 3 տարի է, ինչ չի հավաքվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |