Իրավական14:03, 18 Հունվար 2019
HRW: «Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են»
«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։
Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում արդեն օրինաչափություն է դարձել ընդդիմադիրներին ահաբեկչության հետ կապի մեջ մեղադրելն ու նրանց կամայականորեն երկար ժամկետով կալանքի տակ պահելը։
HRW-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ընտրություններն արդար չեն ընթանում։ 2018թ․ հունիսին անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ մամուլը գրաքննության ենթարկվեց։ Ընտրություններն անցկացվեցին որոշ պատգամավորների և նախագահի մեկ թեկնածուի ազատազրկման պայմաններում։ «2016թ․ հունիսին մտցված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում հանրապետության նախագահն ու նախարարների կաբինետը իրավունք ունեն առանց խորհրդարանին դիմելու և առանց Սահմանադրական դատարանի արգելքին հանդիպելու նոր օրենքներ ընդունել։ Այս կերպ ընդունված մի շարք «օրենքի ուժ ունեցող որոշումներ» (KHK) ոտնահարում են մարդու իրավունքներրը և հակասում մարդու իրավունքների վերաբերյալ Թուրքիայի ստորագրած միջազգային պայմանագրերին», -ասված է զեկույցում։
Դատական համակարգը և մամուլը իշխանությունների ճնշման տակ է գտնվում։ Նշվում է, որ իշխանությունների պահանջով ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ, նրանց նկատմամբ հետաքննություններ ու դատավարություններ են սկսվում, կալանավորման ու ազատազրկման որոշումներ են կայացվում։ Ճնշումներ են գործադրվում նաև իրավապաշտպանների նկատմամբ։ Որպես օրինակ նշվում է այն փաստը, որ 2017թ․ հունիսին Թուրքիայում ձերբակալվել և «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի մեջ մեղադրանքով կալանավորվել էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Թաներ Քըլըչը։
Զեկույցում հիշեցվում է, որ Թուրքիան անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն առ այն, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի։ Վերջին արդեն շուրջ երկու տարի այլ պատգամավորների և քրդամետ քաղաքապետների հետ անազատության մեջ է գտնվում։
HRW-ն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում սահմանափակվում են մարդկանց հիմնարար ազատությունները։ Մասնավորապես՝ խաղաղ ցույցեր և հավաքներ կազմակերպելու հանրության իրավունքը։ 100․000-ից ավելի պետական աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։ Զանգվածային ձևով ոտնահարվում է խոսքի ազատության իրավունքը՝ լրագրողների նկատմամբ հետապնդումների, կալանավորումների ու ազատազրկման, լրատվամիջոցների գործունեության դադարեցման կամ սահմանափակումների միջոցով։ Իրենց գործունեությունը շարունակող լրատվամիջոցներն էլ ազատ չեն իրենց դիրքորոշումներն արտահայտելու մեջ և հարկադրված են իշխանամետ հրապարակումներ կատարել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |