• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 07:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:19, 18 Հունվար 2019

Թուրքիան զգուշացնում է Սիրիայի քրդերին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն

Թուրքիան զգուշացնում է Սիրիայի քրդերին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Սիրիայի վերջին զարգացումներին։  Թուրք պաշտոնյան խոսել է Սիրիայի քրդական ուժերի, Իդլիբի և Եփրատ գետի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադարձ է կատարել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման հարցին։  

Աքսոյի խոսքերով՝ Թուրքիան ընդհանուր առմամբ դրական է գնահատել 
Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ  ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումը չպետք է ծառայեցվի Սիրիայի քրդական ուժերին: Այն տարածքները, որոնք քրդերը վերցրել են Սիրիայում տարիների ընթացքում, պետք է  ետ վերցվեն:

Անդրադառնալով ապառազմանականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբի  հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարան որևէ կերպ թույլ չի տա, որպեսզի  Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը խախտեն։ Նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ փորձում է խախտել Իդլիբի հրադադարը։  

«Բաշար Ասադի նպատակը հրադադարի խախտումն է։ Վերջին ժամանակներս Հայաթ Թահրիր ալ Շամ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է հարձակվել Սիրիայի ընդդիմադիր ուժերի վրա։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելենք սադրանքները։ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի Իդլիբի շուրջ ձեռքբերված համաձայնությանը»:

Աքսոյն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Եփրատ գետի արևելյան հատվածում Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Նրա բնորոշմամբ՝ Սիրիայի քրդական ուժերը վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Աքսոյը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ ըստ թուրք-ամերիկյան համաձայնության (Մանբիչի շուրջ անցյալ տարի ձեռքբերված համաձայնություն)՝ Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային Մանբիչից, բայց դեռ ոչ բոլոր քուրդ զինյալներն են հեռացել Մանբիչից:

Աղբյուր`    Sputnik

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}