Տնտեսական11:12, 11 Հունվար 2019
Թուրքիայի ոսկու պաշարները կազմում են 840 տոննա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը տվյալներ է հրապարակել Թուրքիայի ոսկու պաշարների մասին։ Նախարարը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ֆեթհի Գյուրերի՝ թեմայի վերաբերյալ մեջլիսում արված հարցմանը։
Դյնոմեզը տեղեկացրել է, որ Թուրքիայի ոսկու պաշարները կազմում են 840 տոննա։ Նրա խոսքով՝ Թուրքիան իր տնօրինած ոսկու պաշարների ծավալով 22-րդ տեղում է աշխարհում։
Թուրք նախարարը հավելել է, որ Թուրքիայում ոսկու արդյունահանման և վերամշակման արտոնագիր ունեցող ընկերությունների 32 տոկոսը արտասահմանյան, 68 տոկոսը՝ տեղական կազմակերպություններ են։ Ներկա պահին նման ակտիվ արտոնագիր ունի 33 կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ։
Նախկինում Թուրքիայից Իսրայել ապրանքների արտահանման 90%-ը կատարվել է ծովային ճանապարհով։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |