Հասարակական06:14, 10 Հունվար 2019
Էրդողանն ուղերձ է հղել լրագրողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին: Հունվարի 10-ը Թուրքիայում նշվում է որպես «գործող լրագրողների օր»: 1971 թվականի մարտի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո լրագրողների իրավունքներն ու խոսքի ազատությունը զգալիորեն սահմանափակվեցին: Այդ ժամանակվանից հունվարի 10-ը կոչվեց «գործող լրագրողների օր»:
Թուրքիայի նախագահի ուղերձում նշվում է, որ վերջին 16 տարվա ընթացքում երկրում իրականացված բարեփոխումները նպաստել են, որ թուրքական մամուլը հարստանա, բազմազան դառնա, ավելի ժողովրդավար և ազատական կառույցի վերածվի:
«Լրատվամիջոցների անկախությունը լավագույնս ապահովելու հարցում կարևոր է, որ մամուլի ներկայացուցիչները հավատարիմ մնան մասնագիտական էթիկային և անկողմնակալության սկզբունքին»,-ասվում է ուղերձում:
Մինչդեռ միջազգային ուսումնասիրությունները բոլորովին այլ բան են ցույց տալիս: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության 2018թ. զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության առումով, 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Իսկ հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին հորիզոնականում է:
Էրդողանը հույս է հայտնել, որ լրատվամիջոցները, հաշվի առնելով մասնագիտական սկզբունքներն ու ժողովրդի զգայունությունը, կշարունակեն հավաստի տեղեկություններ փոխանցել և ներդրում ունենալ Թուրքիայի ժողովրդավարացման գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |