• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 17:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:52, 10 Հունվար 2019

Թուրքիայում Գարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով

Թուրքիայում Գարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով

Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:

Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։

Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը: 

Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա:

Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:

«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Գարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար:  Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի  տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով բազմաթիվ գործեր էին ընթանում «Ագօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}