Հասարակական06:46, 09 Հունվար 2019
Թուրքիայի նահանգներից մեկում առատ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը

Թուրքիայի Էլազըղ նահանգում տեղացած առատ ձյան և բքի պատճառով արգելափակվել են Էլազըղ–Բինգյոլ և Էլազըղ-Դիարբեքիր ավտոճանապարհները։ Հարյուրավոր մարդիկ վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել դուրս գալ նշված ճանապարհներից։
Աղետների և արտակարգ իրավիճակների Էլազըղի նահանգային վարչության տվյալների համաձայն՝ նահանգապետ Չեթին Օքթայ Քալդըրըմի հրահանգով Բինգյոլի և Դիարբեքիրի մայրուղիները փակվել են երթևեկության համար։ Այնուհետև մեծաթիվ փրկարարական ջոկատների ու շտապ օգնության ծառայության մասնակցությամբ տարածքից տարհանվել են իրենց մեքենաներով այնտեղ արգելափակված մարդիկ։
Էլազըղ–Բինգյոլ և Էլազըղ–Դիարբեքիր մայրուղիների տարբեր հատվածներից բազմաթիվ մեքենաներ են դուրս բերվել։ Արգելափակված մեքենաներում ընդհանուր առմամբ ավելի քան 400 վարորդ և ուղևոր է եղել, որոնք փրկարարների օգնությամբ տեղափոխվել են մոտակա ճանապարհային հանգստի գոտիներ և ճաշարաններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |