Մշակութային14:27, 09 Հունվար 2019
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի այցելուների թիվը եռապատկվել է

ՅՈՒԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի այցելող զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին եռապատկվել է։ Որպես «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» հայտնի Անին գրավում ու հիացնում է թե արտերկրից, թե Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին։ Մասնավորապես մեծ է «Արևելյան էքսպրես» («Doğu Ekspres») կոչվող Անկարա - Կարս երկաթուղով Անի ժամանող զբոսաշրջիկների հոսքը։
Երթուղին որոշ դադարից հետո վերագործարկվել է 2018թ․ դեկտեմբերին, ուղևորության ընդհանուր տևողությունը Անկարայից մինչև Կարս տևում է գրեթե 25 ժամ։ Չնայած դրան՝ զբոսաշրջիկները մեծ հաճույքով են օգտվում այս գնացքից՝ պատմական քաղաքն այցելելու նպատակով։
«Արևելյան էքսպրեսով» Կարս եկած զբոսաշրջիկներից Մերվե Քարաջան նշում է, որ շատ է հավանում Կարսը և կցանկանար նորից այցելել։ «Գնացքով շուրջ 25 ժամ տևող մի ուղևորություն ենք կատարել և շատ գոհ ենք։ Ես չէի սպասում, որ Կարսն այսքան գեղեցիկ է։ Իսկ հատկապես Անիի մասին մտածում էի, թե այն ամբողջովին ավերակ է։ Սակայն դեռ շատ կանգուն կառույցներ կան։ Այս կառույցների՝ երկար տարիներ շարունակ կանգուն մնալու հանգամանքը մեզ վրա մեծ տպավորություն գործեց, հիացած ենք»։
Անին առաջին անգամ այցելող զբոսաշրջիկները ափսոսանք են հայտնում, որ ավելի վաղ չեն եղել այստեղ և կոչ են անում բոլորին՝ այցելել Անի։ Զբոսաշրջիկներին հատկապես հիացնում են Անիի Մայր տաճարն ու Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու եկեղեցին։
Թուրքիայի և Հայաստանի սահմանին՝ Կարսի Արփաչայ շրջանի հարևանությամբ գտնվող Անին 961-1045 թթ․ եղել է Բագրատունիների մայրաքաղաքը։ Անիում առաջին բնակիչների մասին վկայությունները վերաբերում են մ․թ․ա․ երրրորդ հազարամյակին։ Պատմական քաղաքը տարբեր ժամանակներում գտնվել է Սասանյանների, Շադադյանների, վրաց աթաբեկների, Խորեզմի (Հարզեմշահ) պետության, սելջուկների, մոնղոլների, կարակոյունլուների, ակկոյունլուների, օսմանյան և ռուսական կայսրությունների տիրապետության ներքո։
Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |