Տարածաշրջան08:08, 09 Հունվար 2019
Էրդողանը՝ Ջոն Բոլթոնի հայտարարության մասին. «Նա շատ լուրջ սխալ արեց»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար:
Ամերիկացին պաշտոնյան ասել էր, թե ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն դեպքում, եթե Սիրիայում լիովին ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև եթե Թուրքիան ապահովվի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը: Իսկ Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ, այդ իսկ պատճառով Բոլթոնի այդ հայտարրաւությունը Թուրքիայում լուրջ դժգոհություն էր առաջացրել:
Էրդողան, պնդելով, որ Թուրքիայի բանակը մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում , ասել է.
«Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ: Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց»,-ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Եթե ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին որակում է որպես բարեկամներ, ապա շատ մեծ սխալ է գործում: Նախագահըւ ավելացրել է, որ Թուրքիան այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անկախ նրանից, թե դրա անդամները արաբներ կլինեն, թուրքեր, թե քրդեր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:
Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Հայկական ծագումով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |