Տարածաշրջան09:47, 21 Դեկտեմբեր 2018
Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին (տեսանյութ)

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։
Փայլանը, դիմելով Թուրքիայի մեջլիսի նախագահին, ելույթում մասնավորապես նշել է.
«Հարգարժան նախագահ, անցյալ շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլ ամսին թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներ, այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով, մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։
Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։
Գարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |