Իրավական08:37, 12 Դեկտեմբեր 2018
Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի

Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դեկտեմբերի 6-ին պոլսահայ լրագրողը գրել էր. ««Սուլեյման Սոյլուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի» գրառումս հայհոյանքների և սպառնալիքների առիթ հանդիսացավ և ստիպեց ինձ մտածել: Նկատի ունեմ, որ Մեհմեթ Աղարը, նույնիսկ Մերալ Աքշեները «որակյալ հանցագործություններ անելու չափ» պրոֆեսիոնալ էին, իսկ Սոյլուն խղճուկի մեկն է, նա պիտի դատվի»:
Կամայական դատական հետապնդուներից խուսափելու նպատակով այժմ Գերմանիայում ապաստանած Բաղդատն այդ գրառումից հետո բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստացել սոցցանցի օգտատերերից:
Հայկո Բաղդատի հասցեին ամենաաղմկահարույց վիրավորանքը հնչեցրած Թուրքիայի Բոլուի շրջանի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մուսթաֆա Քեսքինի դեմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի Ստամբուլի հանձնաժողովը դատական հայց է ներկայացնելու:
Այս մասին տվյալ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Էրեն Քեսքինը գրառման մեջ մասնավորապես նշել է, որ դեկտեմբերի 12-ին կդիմեն դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած պրոֆեսորի: Վերջինս արդեն ջնջել է Բաղդատին վիրավորող իր գրառումը և փակել իր թվիթերյան հաշիվը:
Պարզաբանենք, որ «սրի ավելցուկ» այդ արտահայտությունով Օսմանյան կայսրության ժամանակ անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը չէին կոտորել՝ ունենալով դրա հնարավորությունը (կյանքները բաշխել են): Հետագայում այդ տերմինը տարածվել է նաև ցեղասպանությունից փրկված հայերի վրա:
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պրոֆեսոր Քեսքինին՝ նմանատիպ վիրավորանքի և փաստորեն Հայոց ցեղասպանության ոճիրն արդարացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Grok-ի կողմից բազմաթիվ օգտատերերի ուղարկվել են վիրավորական գրություններ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |