Իրավական07:17, 12 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում ամեն տանը մի կասկածյալ կա, երկիրը վերածվել է հսկայական բանտի
ԴԵկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։
TİHV նախագահ Շեբնեմ Քորուրը ուշադրություն է հրավիրել մասնավորապես այն փաստի վրա, որ Թուրքիայի բանտերը չափազանց ծանրաբեռնված են։ Թուրքիայի կալանավայրերում շուրջ 50․000-ով ավել բանտարկյալ կա, քան դրանք կարող են տեղավորել։ Բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է 260․000։ Եվս 430․000 մարդ պայմանական ազատության մեջ է, իսկ կասկածյալի կարգավիճակ ունեցողների թիվը պարզապես միլիոններով է հաշվվում։
«Ամեն տան մեջ մի կասկածյալ կա, այդպիսով երկիրը վերածվում է հսկայական բանտի։ Թուրքիայում յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ որակվում է որպես ահաբեկիչ։
Թուրքիայում 2 միլիոն բանվոր երեխա կա, որոնց 53 տոկոսը երբևէ կրթություն չի ստացել։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, թե երկրում մարդու իրավունքները չեն ոտնահարվում»,- նկատել է տվել Քորուրը։
Իսկ İHD-ի ստամբուլյան բաժնի նախագահ Գյուլսերեն Յոլերն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալման ժամկետների երկարաձգման փաստին։ Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ այդ ժամկետը պետք է լինի 4 օր։ Մինչդեռ այսպես կոչված «օրենքի ուժ ունեցող որոշումներից» (KHK) մեկով ձերբակալման ժամկետի տևողությունը սահմանվել է 12 օր, ինչը, փաստորեն, հակասում է սահմանադրությանը։
Յոլերըն ընդգծել է, որ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։ Ու թեև «արտակարգ դրության» ռեժիմն արդեն դադարեցվել է, դրա հետևանքով սկիզբ առած իրավունքների խախտումներն ու սահմանափակումները դեռ լիովին չեն վերացվել։
TİHV-ի և İHD-ի հավաքած տվյալների համաձայն՝ վերջին երկու տարում աշխատանքից հեռացված 135․147 մարդուց միայն 3․833-ն է վերադարձել իր աշխատանքին։ Իսկ փակված 1575 հասարակական կազմակերպություններից վերաբացվել է միայն 206-ը։
Միևնույն ժամանակ, իրավապահների կողմից այս ընթացքում սպանվել է առնվազն 14 մարդ, բանտերում և ձերբակալվածների շրջանում՝ առնվազն 15 մարդ, զինվորական ծառայությունն իրականացնելիս կասկածելի պայմաններում սպանվել է 6 զինվոր։
Միայն վերջին մեկ տարում արդյունաբերական վթարներից երկրում զոհվել է 1797 աշխատող, տղամարդկանց կողմից սպանվել է 340 կին։ 2018թ․ 11 ամսվա ընթացքում բռնության և վատ վերաբերմունքի գանգատով Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամին դիմել է 538 քաղաքացի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |