Հասարակական09:57, 10 Դեկտեմբեր 2018
Թուրք պրոֆեսորը վիրավորել է պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադին՝ նրան անվանելով «սրի ավելցուկ»

Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Կամայական դատական հետապնդուներից խուսափելու նպատակով այժմ Գերմանիայում ապաստանած Բաղդատն այդ գրառումից հետո բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստացել սոցցանցում:
Նրա հասցեին արված վիրավորանքներից ամենաաղմկահարույցը Թուրքիայի Բոլուի շրջանի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մուսթաֆա Քեսքինի գրառումն է: Պոլսահայ լրագրողին նա անվանել է «սրի ավելցուկ»:
Միջանկյալ պարզաբանենք, որ այդ արտահայտությունով Օսմանյան կայսրության ժամանակ անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը չէին կոտորել՝ ունենալով դրա հնարավորությունը (կյանքները բաշխել են): Հետագայում այդ տերմինը տարածվել է նաև ցեղասպանությունից փրկված հայերի վրա:
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պրոֆեսոր Քեսքինին՝ նմանատիպ վիրավորանքի և փաստորեն Հայոց ցեղասպանության ոճիրն արդարացնելու համար: Իսկ թուրք պրոֆեսորն արձագանքել է հետևյալ կերպ. «Վերջին անգամ եմ գրում՝ իմ պատմության մեջ ցեղասպանություն չկա: Դրա վերաբերյալ որևէ դատարանի որոշում չկա: Այդ թեմայով բառ անգամ չեմ գրելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |