Հասարակական11:10, 07 Դեկտեմբեր 2018
Այսուհետ կարելի է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ նաև անշարժ գույք գնելու խոստման միջոցով

Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում ուշագրավ փոփոխություն է կատարվել։
Օրենքի վերանայված տարբերակը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 7-ին։ Համաձայն կատարված փոփոխության՝ այսուհետ այլ երկրների քաղաքացիները կարող են Թուրքիայի քաղաքացիություն ստանալ ոչ միայն երկրում փաստացի խոշոր ներդրում կատարելու, այլև նման «խոստում տալու» արդյունքում։
Դրա համար անհրաժեշտ է, որ օտար երկրի քաղաքացին նոտարով հաստատված պայմանագիր կնքի, որով կպարտավորվի կանխիկ գումարով 250․000 ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում։ Ընդ որում, այդ պարտավորվածության վերաբերյալ անշարժ գույքի կադաստրում պետք է կատարվի համապատասխան գրառում, իսկ կնքված պայմանագիրը հաջորդող երեք տարիների ընթացքում չի կարող փոխանցվել մեկ ուրիշին կամ չեղարկվել։
Նշենք, որ 2018թ․ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ նույն օրենքում նույնպես փոփոխություններ էին կատարվել։ Մասնավորապես, Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար երկրում առնվազն 2 մլն դոլարի ներդրում կատարելու կամ առնվազն 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու պայմանը փոխարինվել էր առնվազն 500․000 դոլարի ներդրում կատարելու կամ առնվազն 250․000 դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու պայմանով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |