Հասարակական08:19, 05 Դեկտեմբեր 2018
Էյնշտեյնի «Աստծո մասին նամակը» կրկին վաճառվել է մոտ 2.9մլն դոլարով

Նյու Յորքի Christie’s աճուրդային տանը վաճառվել է գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրով գրված «Աստծո մասին նամակը», որտեղ տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը սահմանում է իր կրոնական հայացքները։ Մեկուկես էջանոց նամակը վաճառվել է 2.9մլն դոլարով։
Էյնշտեյնն այդ նամակը գրել Է 1954 թվականին, այսինքն իր մահվանից մեկ տարի առաջ: Այն հասցեագրված Է եղել գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին:
Նամակն արդեն երկու անգամ վաճառվել է աճուրդի ժամանակ։ 2008-ին լոնդոնյան Bloomsbery աճուրդում մի կոլեկցիոներ, ով ցանկացել է մնալ անհայտ, նամակը ձեռք է բերել 404 հազար դոլարով։ 2012-ին eBay ինտերնետային աճուրդում այն վաճառվել է 3 միլիոն դոլարով։
«Աստված» բառն ինձ համար ավելին չԷ, քան մարդկային թուլությունների արտահայտությունն ու արդյունքը։ Աստվածաշունչը՝ երկրպագվող, բայց բավականին պրիմիտիվ ավանդազրույցների ժողովածու է»,- գրել Է Էյնշտեյնը:
Նամակում ֆիզիկոսը անհամաձայնություն է հայտնել այն տեսակետի հետ, թե հրեա ազգը «ընտրյալ» է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |