Քաղաքական07:01, 05 Դեկտեմբեր 2018
«Էրդողանն ապրում է պալատում, իսկ միտքը՝ բանտում». Փերվին Բուլդան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը բանտում գտնվող քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ։
Էրդողանն ասել էր, որ Թուրքիան չի բավարարելու Դեմիրթաշի կալանքը վերացնելու մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը:
«Էրդողանն ապրում է պալատում, բայց նրա միտքը Էդիրնեի բանտում է։ (Այնտեղ կալանավորված է Դեմիրթաշը-խմբ)։ Անհրաժեշտ է, որ Դեմիրթաշն ազատ արձակվի։ ՄԻԵԴ-ի որոշումը պետք է նախադեպ դառնա, որ մեր մյուս ընկերները նույնպես հայտնվեն ազատության մեջ։ Բայց թուրքական դատարանն իշխանության հրահանգով չի իրագործում եվրադատարանի պահանջը»,- ասել է Բուլդանը։
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Նա, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել էին «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |