• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 01:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

14:30, 04 Դեկտեմբեր 2018

Պուտինի մամուլի խոսնակը պատմել է, թե ինչ դեր է խաղացել թուրքերենի իմացությունն իր կյանքում

Պուտինի մամուլի խոսնակը պատմել է, թե ինչ դեր է խաղացել թուրքերենի իմացությունն իր կյանքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ զրույցում ուշագրավ դրվագներ է ներկայացրել իր ուսանողական տարիներից։

Պեսկովի խոսքերով, երբ նա ընդունվել է Լոմոնոսովի անվան Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտ, իրեն ստիպել են թուրքերեն սովորել, այնինչ նա ցանկանում էր ուսումնասիրել արաբերեն։

«Այդ ժամանակ գրեթե ոչինչ չգիտեի Թուրքիայի մասին։  Առաջին պատկերացումները Թուրքիայի վերաբերյալ ստեղծվել էին, երբ ծնողներիս հետ միասին Միջերկրական ծովում անցկացրած հանգստից վերադառնում էինք։ Մենք կանգ առանք Ստամբուլում։1980 թվականն էր, իսկ այդ ժամանակ Թուրքիայում իրականացվել էր ռազմական հեղաշրջում։ Չորս կողմում վախ առաջացնող տանկեր էին և զինվորականներ։  Սակայն, երբ ես սկսեցի ուսումնասիրել թուրքերենը վերաբերմունքս Թուրքիայի նկատմամբ փոխվեց։ Այստեղ դու սովորում ես ոչ միայն թուրքերեն, այլև ծանոթանում ես երկրի մշակույթի և ավանդույթների հետ։ Եվ եթե ամբողջ հոգով ես սովորում, դու սկսում ես անկախ քեզնից սիրել այդ երկիրը»,- պատմել է Պեսկովը։

Երբ Պեսկովը 3-րդ կուրսում էր,  նա այդ տարիներին փորձաշրջան էր անցել Թուրքիայում ռուսական դեսպանատանը, որտեղ հանդես էր գալիս որպես թուրքերենի թարգմանիչ։ Պուտինի մամուլի խոսնակը խոստովանել է, որ թուրքերեն լեզվի իմացությունը օգնել է դասավորել իր կարիերան։

Աղբյուր`    Haqqin

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}