06:03, 30 Նոյեմբեր 2018
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի օդուժն օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ։
Հրթիռակոծվել են Հաքուրք, Ավաշին-Բասյան, Գարա, Հաֆթանին և Մեթինա շրջանները։ Գործողության հետևանքով սպանվել է 14 քուրդ զինյալ։
Օդային օպերացիա իրականացնելու մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, բայց իմ ձեռքում դրանք չպետք է լինեն. ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի կառավարության և Լիբիայի մի մասը վերահսկող ուժի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնման և հորատման աշխատանքների շուրջ ձեռք բերված համաձայնությունը ճգնաժամ է առաջացրել։
Ըստ կանոնակարգի՝ պատրիարքական ընտրությունը տեղի է ունենում 3 փուլով:
Աթեշյանը պատրիարքական ընտրությունների արդյունքների մասին գրառում է արել Facebook-ի իր էջում:
Թեկնածուներից Սահակ Մաշալյանը ստացել է 102, Արամ Աթեշյանը 16 ձայն: Մեկ քվե էլ անվավեր է ճանաչվել:
Թուրքիայի նախագահականը արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս թեկնածուներից ու՞մ կցանկանայիք տեսնել Պոլսո հայոց պատրիարքի աթոռին
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |