• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:56, 27 Նոյեմբեր 2018

Der Spiegel: «Էրդողանը վախենում է ժողովրդից»

Der Spiegel: «Էրդողանը վախենում է ժողովրդից»

Գերմանական «Der Spiegel» ամսագրի թղթակից, թուրքագետ Մաքսիմիլիան Փոփը «Էրդողանը վախենում է ժողովրդից» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին: Հեղինակն առաջ է քաշել այն պնդումը, որ Էրդողանը վախենում է Գեզի զբոսայգու ցույցերին նմանվող նոր ընդդիմության ալիքից։

Հեղինակը հիշեցնում է, որ Գեզիի դիամդրությունը վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած ամենազանգվածային շարժումն էր, որին միլիոնավոր մարդիկ էին մասնակցում։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը Գեզի զբոսայգում խաղաղ ցույց կազմակերպած քաղաքացիներին փորձում է մեղադրել նաև 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման մեջ։

«Հիմա Էրդողանն ասում է՝ ով գովում է Գեզիի դեպքերը, թաքուն կամ բացահայտ կգովի նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», կաջակցի FETÖ-ին (ամերիկաբնակ թուրք գործիչ Ֆեհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցը՝ խմբ․)։

Էրդողանը գործում է՝ համակված այն վախով, թե Գեզիի դեպքերը կարող են կրկնվել։ Քաղաքացիները կրկին սկսել են դեմ դուրս գալ Էրդողանին։ Նկատելի է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ վախն ավելի է սաստկացել», -ասվում  է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ այսօր Թուրքիան Էրդողանի իշխանության գալուց հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է ապրում։ «Հոկտեմբերին ինֆլյացիայի մակարդակը հասել էր 25 տոկոսի։ Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 30 տոկոսով, մրգերն ու  բանջարեղենը՝ 50 տոկոսով։ Անգամ իշխանամետների շրջանում դժգոհությունները հետզհետե մեծանում են»։

Աղբյուրը բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և Էրդողանի աջակիցների թիվը հանրության շրջանում արդեն նվազել է 40 տոկոսից։

«Քաղաքագետ Յասեմին Աջարի գնահատմամբ՝ Թուրքիայում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել նոր զանգվածային ըմբոստությունների։ Լարվածությունն աճում է և որպեսզի այդ լարվածությունը որևէ գործողության չվերածվի, այն պետք է անմիջապես ճնշվի»,-գրում է պարբերականը։

Փոփը հիշեցնում է, որ Թուրքիայի տարբեր անկյուններում քաղաքացիներն ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և խոսքի ազատության, իսկ Էրդողանը քրեականացնում է նման նախաձեռնությունները՝ ոստիկանության ձեռքով բռնություն և ճնշում գործադրելով ակտիվիստների դեմ։

«Նման ճնշումներով իշխանությունները ժողովրդին շատ հստակ ուղերձ են ուզում հասցնել․ թող մտքներովդ չանցնի փողոց դուրս գալ»- եզրափակում է հոդվածի հեղինակը:

Աղբյուր`    demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}