Հասարակական07:21, 22 Նոյեմբեր 2018
Թուրքիայում աշակերտուհին ամեն օր դպրոցի բակում համբուրում է Աթաթուրքի կիսանդրին

Թուրքիայում 1-ին դասարանի աշակերտուհին ամեն օր համբուրում է դպրոցի բակում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորումի շրջանի հանրակրթական դպրոցի տնօրինությունը, տեսանկարահանող սարքերի արձանագրած նյութերը դիտելիս, նկատել է, որ 1-ին դասարանի աշակերտուհի Զեյնեփ Ալքաչը նախքան դպրոց մտնելը համբուրում է Աթաթուրքի կիսանդրին, ձեռքով ցտեսություն մաղթում, ապա դասասենյակ գնում:
Այս քայլը ողջունել է դպրոցի տնօրինությունը և աշակերտուհուն Աթաթուրքի մասին գրքեր նվիրել:
Նվերները ստանալուց հետո աշակերտուհին ասել է. «Ես Աթաթուրքին շատ եմ սիրում: Աթաթուրքը մեզ ավանդել է մեր դրոշը, մեր հանրապետությունը և մեր տոները»:
Զեյնեփի մայրը նշել է, որ իր դուստրն Աթաթուրքի սիրով է մեծացել և իրենց միշտ ասում է.«Աթաթուրքը մեզ փրկել է թշնամիներից»:
«Մենք, որպես դպրոցի ղեկավարություն, ջանում ենք կրթել այնպիսի աշակերտներ, որոնք կմեծանան Թուրքիայի Հանրապետության ամենամեծ արժեքի` հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրով»,- ասել է դպրոցի տնօրենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |