Հասարակական07:16, 08 Նոյեմբեր 2018
Թուրքական «Anka» լրատվական գործակալությունը դադարեցրել է գործունեությունը

Թուրքիայում հերթական լրատվամիջոցն է փակվել։ Անկախ լրատվության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Anka» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Նշվում է, որ լրատվամիջոցի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են։
«Anka»-ն հիմնադրվել էր 1972թ․՝ որպես այլընտրանք պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Գործակալության հիմնադիր Ալթան Օյմենի խոսքով՝ «Anka»-ին սնանկության հասցրած պատճառների թվում գլխավորը երկրում տիրող քաղաքական մթնոլորտն է։
«Mynet.com» լրատվական գործակալության հավաստմամբ՝ ներկայումս Թուրքիայում ընդդիմադիր դաշտը ներկայացնող կամ անկախ հանդես եկող շատ փոքրաթիվ լրատվամիջոցներ են շարունակում գործել։ Մյուսները կամ անցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների վերահսկողության տակ, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018թ․ զեկույցում Թուրքիան հայտնվել է «անազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում։ Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ) կազմակերպության կազմած մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան 180 երկրների ցանկում 157-րդ տեղն է զբաղեցրել։
Համեմատության համար նշենք, որ ԱԶԿ-ի իշխանության եկած 2002թ․ Թուրքիան ներառվել էր «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների ցանկում, իսկ մամուլի ազատության ինդեքսում 99-րդ հորիզոնականում էր։
Հիշեցնենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցները միավորող «Doğan Grup» ընկերությունների խումբը 2018թ․ մարտի 21-ին 926 մլն դոլարով վաճառվել էր իշխանությանը մոտ կանգնած «Demirören Holding»-ին։ Դրանով թուրքական լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցել էր իշխանամետ ուժերի անմիջական վերահսկողության ներքո։ «Doğan Grup» -ի մեջ են մտնում «Kanal D», «CNN Türk», «Tv2», «Dream TV», «Dream Türk» հեռուստաընկերությունները, «Hürriyet», «Posta», «Fanatik», «Hürriyet Daily News» պարբերականները և մի շարք այլ լրատվականներ։
Հուլիսի 5-ին իր 10-ամյա գործունեությունը դադարեցրել էր «Habertürk» թերթը։ Իսկ նոյեմբերի 1-ին «Demirören Holding»-ը հայտարարել էր իր գնած «Vatan» թերթի գործունեությունը դադարեցնելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում անցկացվել է ինտելեկտի գործակցի մակարդակը պարզելու հետազոտություն։

Անկարայի Նալլըհան շրջանում վարորդները կայուն արագությամբ շարժվելիս կարող են լսել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հայտնի «Թուրքական մարշը»։

Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Օրակարգում են եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցությունները:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարարի հետ։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |