Հասարակական11:00, 08 Նոյեմբեր 2018
Սոյլու․ ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի վաճառքի տարանցիկ երկիր

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է երկրում թմրանյութերի դեմ պայքարի գործընթացին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի առքուվաճառքի համար տարանցիկ երկիր, ինչը թուրք նախարարն անընդունելի է համարել։
Սոյլուի հավաստմամբ՝ Թուրքիայում թմրանյութերի դեմ պայքարը բավական արդյունավետ է ընթանում։ Վերջին մեկ տարում թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացությունների թիվը երկրում զգալիորեն նվազել է։ Եթե 2017թ․ գրանցվել էր 941 նմանատիպ դեպք, ապա 2018թ․ ընթացքում գրանցվել է ընդամենը 228 դեպք։
2017թ․ առաջին 10 ամիսների համեմատ 2018թ․ աճել է նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումների թիվը։ Դրանց արդյունքում կալանավորվել է 19․866 մարդ, ինչը 8․8 տոկոսով գերազանցում է 2017թ․ արդյունքները։ Ընդ որում, նրանցից 16․603-ը ուղղակի փողոցում թմրանյութեր վաճառողներն են։
Թուրք նախարարի խոսքով՝ Եվրոպայում թմրանյութերի վաճառքի 80 տոկոսը կենտրոնացած է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ձեռքում, որը այդ շրջանառությունից տարեկան շուրջ 1․5 մլրդ դոլար եկամուտ է ստանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |