Հասարակական12:58, 08 Նոյեմբեր 2018
Կարսի քրդերը խոստովանում են․ «Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում»

Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե հայերի տների, թե նրանց եկեղեցիների նոր տերերը։
Կարսի Դիգոր շրջանի մեջ մտնող այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։ Պատմական հայկական գյուղն ու այսօրվա Հայաստանը միմյանցից բաժանվում են Արփաչայ գետով։ Գյուղն ինքը կառուցվել է Արփաչայի ափին՝ շուրջ 300 մետր խորությամբ ձորի մեջ։ Այստեղ ընդամենը 40 տնտեսություն կա։
Տեղի ներկայիս բնակիչները պատմում են, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել։ Բոլորը բնակվում են հայերի թողած տներում․ «Մենք մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում», - խոստովանում են քրդերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |