Հասարակական07:25, 07 Նոյեմբեր 2018
Մերսինում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

Թուրքիայի Մերսին նահանգի Էրդեմլի շրջանի միջերկրածովյան ափամերձ գոտում սիրիացի փախատականներ տեղափոխող նավ է խորտակվել:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Քըզքալեսիի ափերում նավը խորտակվելիս տեսել են ձկնորսները: Վերջիններս ահազանգել են Մերսինի առափնյա անվտանգության ծառայություն: Կատարված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փախստականներից 11 հոգի է փրկվել:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպքեր հաճախ են պատահում Թուրքիայում: Դեռևս հոկտեմբերի 22-ին Թուրքիայի Բոդրում շրջանից շուրջ 20 փախստական փորձել էին մոտորանավակով ապօրինաբար անցնել Հունաստանի Կոս կղզի: Սակայն նավը խորտակվել էր, իսկ փախստականներից 2-ի կյանքը չէր հաջողվել փրկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |