Հասարակական10:17, 01 Նոյեմբեր 2018
2018թ. հոկտեմբեր ամսին Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելու 4 փորձ է կատարվել

2018թ. հոկտեմբեր ամսին Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելու 4 փորձ է կատարվել:
Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն` սահմանախախտների թվում եղել են Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հարավային Ասիայի երկրներից եկող անհայտ խումբ:
Ռուս սահմանապահները հոկտեմբերի 14-ին ձերբակալել են ՀՀ տարածք մուտք գործող Իրանի 1 քաղաքացու:
Հոկտեմբերի 15-ին թուրք-հայկական սահմանը փորձել էր հատել Թուրքիայի քաղաքացի, սակայն Գյումրիի սահմանապահ ջոկատի կողմից բերման էր ենթարկվել:
Ավելի ուշ պարզվեց, որ սահմանախախտը ազգությամբ քուրդ է: Նա մեղադրվում էր ծանր հանցագործություններ կատարելու մեջ և Հայաստան փախել` փորձելով թաքնվել թուրք իրավապահ մարմիններից:
Իսկ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները կալանավորել են 4 անձի, ովքեր փորձել են ապօրինի հատել թուրք-հայկական սահմանը:
Համաձայն տեղեկությունների` սահմանախախտները նախատեսել էին գիշերային ժամերին մոտենալ Արաքս գետին և կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Վերջիններս Հարավային Ասիայից են:
Հոկտեմբերի 29-ին Թուրքիա-Հայաստան սահմանը հերթական անգամ խախտել է Աֆղանստանի քաղաքացի: Վերջինս ձերբակալվել է ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ուղեկալի մոտ։ Սոցիալական ծանր պայմաններից դրդված սահմանախախտն ապօրինաբար անցել էր Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան, Իրան-Թուրքիա սահմանները և միայն Թուրքիայից Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալվել` ռուս սահմանապահների կողմից։
Բոլոր բերման ենթարկվածները փոխանցվել են ՀՀ իրավապահներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |