Գիտակրթական09:07, 31 Հոկտեմբեր 2018
Թուրքիան նախադպրոցական կրթության հասանելության տեսակետից վերջին հորիզոնականում է
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) ուսումնասիրել է նախադպրոցական կրթության հնարավորությունները 41 երկրում։ Հիմնադրամը վերլուծել է Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալները։ «Անարդար սկիզբ» խորագրով հետազոտության համաձայն՝ կրթության ոլորտում ամենամեծ անհավասարությունը դիտվում է Բուլղարիայում և Մալթայում։
Արձանագրվել է, որ ծնողների կրթությունն ու նյութական վիճակը մեծ չափով ազդում են երեխաների կրթության և առաջադիմության վրա։ Պարզվել է նաև, որ աղքատ ընտանիքների երեխաները ավելի հազվադեպ են նախակրթարաններ հաճախում, քան ունևոր ընտանիքների երեխաները։
Նախակրթական հնարավորությունների տեսակետից լավագույն արդյունքները գրանցվել են Լիտվայում, Իսլանդիայում և Ֆրանսիայում։ Իսկ Թուրքիան ուսումնասիրությանը մասնակից երկրների ցանկում վերջին հորիզոնականն է զբաղեցրել։
Թուրքիայում 2015թ․ դրությամբ յուրաքանչյուր 3 երեխայից 2-ը հաճախում է նախակրթարան։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում բնակվող մանկահասակ երեխաների 68․6 տոկոսը մինչև պարտադիր դպրոցական ծրագրին անցնելը առնվազն շաբաթական մեկ ժամ այցելում է նախակրթարան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան մշտապես պատրաստ է Լիբիային տրամադրել անհրաժեշտ աջակցություն, քանի որ ազգային մակարդակում տնտեսական աճի և տևակական զարգացման համար ամենաուժեղ գործիքը կրթությունն է։
Այն ուռուցքային հիվանդությունների բուժման ընթացքում թույլ է տալիս պահպանել առողջ բջիջները:
Բացի այդ դասագրքում քննադատության են ենթարկվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական օպերացիաները Սիրիայի տարածքում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |