Գիտակրթական09:00, 25 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի կրթության նախարարությունը բողոքարկել է «աշակերտի երդման» մասին պետխորհրդի որոշումը
Թուրքիայի կրթության նախարարությունը բողոքարկել է Թուրքիայի պետխորհրդի 8-րդ վարչության այն որոշումը, որով նախատեսվում է դպրոցներում վերականգնել ռասիստական բովանդակությամբ «աշակերտական երդում»-ը:
Նշվում է, որ բողոքարկելու դիմումը ներկայացվել է պետխորհրդի որոշման մասին պաշտոնական ծանուցումը ստանալուց անմիջապես հետո: Նախարարության դիմումի մեջ նշյալ որոշումը կասեցնելու պահանջ է ներկայացվել:
Դիմումը քննարկվելու է պետխորհրդի վարչական գործերի խորհրդում: Խորհուրդը նախ պետք է վճռի կայացնի 8-րդ վարչության որոշումը կասեցնել-չկասեցնելու հարցը, ապա «երդումը» կիրառել-չկիրառելու վերաբերյալ վերջնական որոշում ընդունի:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չեն ճանաչում «Ես թուրք եմ, ես ճիշտ եմ, ես աշխատասեր եմ» բառերով սկսվող «աշակերտական երդումը» վերականգնելու մասին Թուրքիայի պետխորհրդի որոշումը:
«Այդ որոշումը ցույց է տալիս, որ մեր մեջ դեռևս մի շարք հին հիվանդություններ են ապրում: Մեզ համար մեր ժողովրդի ամենամեծ և ամենահզոր երդումը «Անկախության քայլերգն է» (Թուրքիայի հիմնը-խմբ.): Անկախության քայլերգից բացի ոչ մի երդում չենք ճանաչում ու չենք ճանաչելու: Թող թուրքը գովեստի արժանանա իր թուրք լինելու համար, քուրդը՝ քուրդ, լազը՝ լազ, գնչուն՝ գնչու, իսկ չերքեզը չերքեզ լինելու համար: Բայց դա երբեք չպետք է ռասիզմի վերածել»,- ասել էր Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի դպրոցներից «երդումը» հանվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում կրթության մասին օրենքում արված փոփոխությունների արդյունքում:
Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերից առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:
Էրդողանից առաջ պետխորհրդի որոշումը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Թուրքիայից, միջազգային այդ նախագծին միանալու դիմումներ են ներկայացվել նաև այլ պետություններից։
Թուրք պրոֆեսորն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության մայրաքաղաքում թուրք-հունական հարաբերություններին նվիրված համաժողով է անցակցվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |