• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հուլիս, 2025
Ուրբաթ 08:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:35, 22 Հոկտեմբեր 2018

«Հյուպատոսարան կայցելե՞ս». Թուրք ընդդիմադիր լրագրողին սաուդցի լրագրողի ճակատագրով են սպառնացել

«Հյուպատոսարան կայցելե՞ս». Թուրք ընդդիմադիր լրագրողին սաուդցի լրագրողի ճակատագրով են սպառնացել

Թուրքիայում ազգայնական հայացքներով հայտնի Ֆերհան Աքայը «Twitter» սոցցանցում սպառնացել է ընդդիմադիր լրագրող Ջան Դյունդարին: Ընդդիմադիր հայացքների համար հետապնդումների ենթարկվելու պատճառով Դյունդարն այժմ բնակվում է Գերմանիայում: Ֆերհան Աքայը նրան սպառնացել է սպանված սաուդցի լրագրողի ճակատագրով: 

Թուրանիզմի հետևորդ, հանցավոր բանդաներ ստեղծած ու ղեկավարած Սեդաթ Փեքերի աջ ձեռքը համարվող Աքայը վտարանդի թուրք լրագրողի վերաբերյալ մասնավորապես գրել է «Հյուպատոսարան կայցելե՞ս: Մի բան պետք է փորձենք…»:

Սաուդյան Արաբիայի քաղաքացի, սաուդյան իշխանությունների վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի, «Washington Post»-ի թղթակից Ջեմալ Խաշուկջին (Քաշըքչը) փաստաթղթային հարցերով հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այլևս դուրս չէր եկել այնտեղից: հարազատների դիմումներից ու առաջացած աղմուկից հետո թուրքական ոստիկանությունը գործ էր հարուցել, ինչի շրջանակներում ուսումնասիրություններ էր արել հյուպատոսարանի շենքում: Արդյունքում լրագրողի սպանության, այնուհետև մարմինը մասնատելու և Թուրքիայից դուրս հանելու վերաբերյալ փաստեր էին ձեռք բերվել: Դրանից հետո միջազգային ճնշման արդյունքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոստովանել էին, որ ընդդիմադիր լրագրողը սպանվել է հյուպատոսարանում՝ հարցաքննության ժամանակ:  

Նոր Օգյուն Սամասթները պատրաստ սպասում են

Աքայի գրառման տակ ազգայնամոլական մեկնաբանություն է թողել թուրքական «Beyaz TV»-ի հաղորդավար Էմրե Օլուրը: Վերջինս, որպես հերոսի հիշատակելով Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին, գրել է. «Նոր Օգյուն Սամասթները պատրաստ սպասում են: Մի օր անսպասելիորեն կարվի այն, ինչ անհրաժեշտ է»:  

Պոլսահայ հայտնի լրագրող, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող երկլեզու հայկական «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Սպանությունը ազգայնականների պատվերով իրականացրել էր այն ժամանակ անչափահաս Օգյուն Սամասթը ետևի կողմից Դինքի գլխին արձակած 3 հրազենային կրակոցով: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
15:08, 16 հուլ
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}