• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 14:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:11, 18 Հոկտեմբեր 2018

Արա Գյուլերը` հանրաճանաչ քաղաքական և մշակութային գործիչների լուսանկարների հեղինակ (լուսանկարներ)

Արա Գյուլերը` հանրաճանաչ քաղաքական և մշակութային գործիչների լուսանկարների հեղինակ (լուսանկարներ)

Պոլսահայ անվանի ֆոտոլրագրող լուսահոգի Արա Գյուլերի (Արամ Տերտերյան,1928-2018թթ.) ֆոտոխցիկը անմահացրել է բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանոը և ուրիշներ:

Գյուլերը յուրաքանչյուր լուսանկարում կյանք և հոգի է ներդրել, բացահայտել խորքային էությունը, մանրամասնորեն շրջանակի մեջ առել կյանքի լուսավոր և մութ կողմերը:

Ֆոտոլրագրողը 1958թ. պատահաբար հայտնաբերել  է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, ում շնորհիվ էլ այս քաղաքը հետագայում գրանցվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Գյուլերը երազել է լուսանկարել Չարլի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:

Ստորև ներկայացվում են քաղաքական և մշակութային հանրահռչակ  գործիչների լուսանկարները, որոնք հեղինակել է հենց Արամ Տերտերյանը:

 

Արա Գյուլերը աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 2 լուսանկարի հեղինակ է: Այսպես է պատմում Պիկասոյի մասին.«Նիհար կազմվածքով, կարճահասակ, հասարակ մի մարդ էր: Հենց լսեցի, որ գրքի հրատարակման համար նա գնում է հրատարակչություն, ասացի.«Ես էլ Ձեզ հետ գամ, նաև Ձեր առօրյան կնկարեմ»:

Այսպես է տեղի ունեցել Պիկասոյի հետ հանդիպումը: Երբ Պիկասոն վախվորած ատամնաբույժի մոտից վերադառնում է, Արայի հետ է հանդիպում, նրան ասում է. «Դու ֆրանսիացի նկարիչ Սեզանին ես նման: Սպասիր, քեզ նկարեմ»: Գյուլերը քարանում է:  Իսկ Պիկասոն նկարում է և վերջում ստորագրում:

«Թուրքիայում Պիկասոյին մեկ բնօրինակ կա, այն էլ իմ տանն է»,- ասել է Տերտերյանը:

Սոֆի Լորեն

«Գիտե՞ք Սոֆի Լորենին:  Հենց նկատեցի, որ շարժվում է դեպի վերելակը, ես էլ նրա հետ միասին բարձրացա: Հյուրանոցի սենյակի կենտրոնում մի մահճակալ կար: Հոգնած էր: Կոշիկները հանեց, նստեց մահճակալին: Այդ պահին ասացի.«Կարո՞ղ եմ Ձեզ լուսանկարել»: Հենց ասաց «այո», մի քանի հատ նկարեցի, Թուրքիա ուղարկեցի: Թուրքիայում ցուցապաստառ էին պատրաստել հետևյալ վերնագրով. «Մեր թղթակից Արա Գյուլերը` Սոֆի Լորենի ննջասենյակում»: Բա սա ասելու բա՞ն էր»:

 

«Փարիզում Դալիի հյուրանոց գնացի, 101-րդ համարի սենյակում էր մնում: Դուռը բացեցի, ինձ նայելով ասաց.

-Ինչու՞ ես ցանկանում ինձ լուսանկարել
-Շատ հայտնի ես`դրա համար...
-Իմ մեկ րոպեն 25 000 դոլար արժե:
- Լավ, բայց ես մեկ րոպեում չեմ կարող լուսանկարել...

Ինձ դուրս նետեց: Երեկոյան հրեա ընկերոջս հետ ճաշի գնացի և ասացի, որ Դալին ինձ վռնդել է: Նա ասաց, որ վերջինս իր քավորն է: Ես էլ ասացի, ինչպես կլինի, եթե նա քրիստոնյա է, իսկ դու էլ հրեա: Ինձ ասաց, մի խառնվիր, գնաց, խոսեց... Հաջորդ առավոտյան ժամը 11-ին գնացինք: Դալին ինձ էր նայում, ես էլ` իրեն:

«Քեզ պետք է լուսանկարեմ: Խելքը գլխին մի լուսանկար չունես»,- ասացի ես:
«Քանի ոչ ոք չկա, արի»,- ասաց Դալին:
Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին գնացի, 3 լրագրող էլ էին եկել: «Բա ասել էիք, ինձնից բացի ոչ ոք չէ՞ր լինելու»: Ասաց, որ հիմա կհեռացնի նրանց այստեղից: 3-ին էլ դուրս նետեց: Հենց այդ օրն էլ իրեն լուսանկարեցի»:

 

Ինդիրա Գանդի

 

Ամերիկացի դերասան Դասթին Հոֆման

Իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինի

Անգլիացի և ամերիկացի ռեժիսոր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք

«Երբեք չեմ մոռանա Հիչքոքի հետ կատարված աշխատանքը, որը սկսվեց առավոտյան ժամը 11-ին և ավարտվեց երեկոյան 5-ին: Սկզբում մեկս մյուսի չսիրեցինք, հետո հարմարվեցինք, սկսեցինք կատակել: Տեսավ, որ ես իրենից ավելի բռի եմ, հետո հանգիստ աշխատեցինք: Ես էլ մտքումս ասում էի.« Հեյ, ես Պիկասոների հետ եմ աշխատում: Դու ո՞վ դարձար: Եթե դու Հիչքոքն ես, ես էլ Արա Գյուլերն եմ»:

 

 

Ուինսթոն Չերչիլ

 

Ամերիկյան օպերային երգչուհի Մարիա Կալաս

 

20-րդ դարի աշխարհահռչակ պատմաբան Արնոլդ Թոյնբի

Վիլյամ Սարոյան

Աֆրոդիսիաս

Աֆրոդիսիաս

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}