12:10, 17 Հոկտեմբեր 2018
Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։
Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։
Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին անձնական վիրավորանք է հասցրել։
«Ըստ էության ոչ մի սիմետրիկություն չունեցող այս մարդը թռիչքից հետո պիտի որ ավելի այլանդկավեր։ Իսկ գուցե նա այսպե՞ս է մտածում. «Առանց այդ էլ Աստված զարմացել է, սրանից դեն էլի ի՞նչ կարող է լիել»։
Ներեցեք ինձ, բայց այս մարդը խելագար է»։
Ի պատասխան վերոնշյալ մեկնաբանության՝ Ջեփքինը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել թուրք օգտատիրոջը։

Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |