Տարածաշրջան06:38, 15 Հոկտեմբեր 2018
Թուրքիան և Իրաքն ուժեղացնում են սահմանային անվտանգությունը
Թուրքիայի և Իրաքի ներքին գործերի նախարարությունների միջև սահամանային անվտանգության ոլորտում նախկինում ստորագրված համագործակցության մասին արձանագրությունը վավերացվել է։
Այդ մասին տեղեկություն է հրապարակել Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի գրասենյակը։
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության աղբյուրներին, նշում է, որ ստորագրված արձանագրությունը նպատակ ունի համակարգել երկու հարևան երկրների աշխատանքները սահմանային անվտանգության հարցերում։
Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և Իրաքը հարգանք են ցուցաբերում միմյանց ինքնիշխանության նկատմամբ։ Նշվել է նաև, որ կողմերն աշխատանքներ են իրականացնելու, որ Իրաքի տարածքից Թուրքիայի վրա որևէ հարձակում տեղի չունենա։
Նշվում է, որ նախորդ ամիս սահմանային անվտանգությունը ապահովելու համար Իրաքի կառավարությունը հրահանգել էր, որ Թուրքիայի հետ սահմանին լրացուցիչ ուժեր է տեղակայվեն։
Հիշեցնենք, որ Իրաքում (Քանդիլում) է գտնվում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան։ Հաճախակի են լինում դեպքեր, երբ PKK-ն Իրաքի տարածքից հրթիռակոծում է Թուրքիայի տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |