Հասարակական10:06, 11 Հոկտեմբեր 2018
Էրդողանը թեյի է հրավիրել «Թայիփների աշխարհը» ծաղրական պաստառը պարզած ուսանողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեյի է հրավիրել Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի 4 ուսանողների, ովքեր 2018 թվականի ավարտական միջոցառման ժամանակ պարզել էին «Թայիփների աշխարհը» ծաղրական պաստառը:
Էրդողանի բողոքից հետո Անկարայի գլխավոր դատախազության սկսած հետաքննության շրջանականերում ուսանողները ձերբակալվել էին, սակայն 1 ամիս անց դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել:
Հաղորդվում է, որ Էրդողանը հրավերն ուղարկել է իր փաստաբանի միջոցով: Ուսանողները դրական պատասխան են տվել հրավերին:
Հիշեցնենք, որ «Թայիփների աշխարհը» խորագրով պաստառը, դեռևս տարիներ առաջ նկարել են թուրքական «Պինգվին» ամսագրի կարիկատուրիստները: 2005 թվականին հրապարակված ծաղրանկարի համար այն ժամանակվա վարչապետ Էրդողանը պահանջել էր 40 հազար թուրքական լիրա փոխհատուցում: Սակայն անկարայի 1-ին ատյանի դատարանը 2016 թվականին կայացրած որոշմամբ մերժել էր Էրդողանի հայցը:
Ծաղրանկարի վրա պատկերված են տարբեր կենդանիներ, որոնց գլուխների փոխարեն Թուրքիայի նախագահի գլուխն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |