Տարածաշրջան06:48, 10 Հոկտեմբեր 2018
Անթալիայում Շարմազանովի ելույթը բարկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին (տեսանյութ)
Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։
Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում էր այդ համաժողովին, ի նշան բողոքի՝ ընդդեմ Կիպրոս կղզու հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ միասին լքել է դահլիճը։
Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի և Շարմազանովի միջև միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ։ Շարմազանովը հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին։ Վերջինս, կրկնելով ցեղասպանության և Արցախի հարցը լուծելու թուրք-ադրբեջանական անհեթեթ առաջարկները, նշել է.
«Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվայել են այս հավաքի նպատակին: Հայաստանի ներկայացուցիչը, ցավոք, այստեղ զբաղված է մի շարք պնդումներ առաջ քաշելով։ Այն դեպքում, երբ մենք փորձում ենք գլոբալ խնդիրների համար լուծում գտնել, աշխարհի ու տարածաշրջանի կայունությունը կարևորող այս ժողովում մեզ համար անընդունելի են իրականությունը խեղաթյուրող նմանատիպ հայտարարությունները։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա պիտի վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմական դեպքերը թողնի պատմաբանների ուսումնասիրությանը»։
Յըլդըրըմը, նշել է նաև, որ Հայաստանն իր իսկ գործողություններով իրեն մեկուսացնում է տարածաշրջանում:
«Եթե Հայաստանը խաղաղ քաղաքականություն վարի, ապա կհաջողի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև ներդրում կունենա Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարօրության հարցում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |