Իրավական09:09, 10 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում կորած սաուդցի լրագրողը հավանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում

Թուրքական ոստիկանությունը հետաքննում է սաուդցի ընդդիմադիր լրագրողի գործը, ով հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, և առ այսօր անհայտ է մնում նրա գտնվելու վայրը:
Թուրքական ոստիկանությունն առավել հավանական է համարում այն վարկածը, որ Քաշըքչըն սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում: Նախօրեին էլ հրապարակված տեղեկություններից պարզ է դարձել, որ հոկտեմբերի 2-ին մասնավոր ինքնաթիռով Ստամբուլ են ժամանել 9 սաուդցի տղամարդիկ, որոնք կասկածվում են Քաշըքչըի սպանությունն իրականացնելու մեջ: Թուրքական ոստիկանությունը քաղաքի տարբեր տեղերի անվտանգության տեսախցիկների տեսագրության համադրումից պարզել է, որ Ստամբուլ ժամանած 9 սաուդցիները օդանավակայանից մեկնել են հյուրանոց, այնտեղից էլ՝ հյուպատոսարան, ավելի ուշ դուրս են եկել հյուպատոսարանից և նույն օրը վերադարձել Սաուդյան Արաբիա:
Հյուպատոսարանի անվտանգության տեսախցիկների ստուգման արդյունքում հայտնաբերվել է լրագրողի մուտքի տեսագրությունը, սակայն որևէ տեսախցիկ չի ֆիքսել վերջինիս՝ հյուպատոսարանի շենքից դուրս գալու պահը:
Այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է սաուդցիների խմբի հետագիծը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք աննկատ կերպով հյուպատոսարանի շենքից հանել են լրագրողի մարմինը և թաղել որևէ տեղ:
Հավանական է համարվում նաև այն հանգամանքը, որ խումբը մասնատել է լրագրողի մարմինը և տեղավորելով իրենց ուղեբեռի մեջ՝ կարողացել է անցկացնել օդանավակայանի ստուգումներն ու տեղափոխել Սաուդյան Արաբիա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |