Քաղաքական11:00, 08 Հոկտեմբեր 2018
Էրդողանը Թուրքիայի 2-րդ նախագահի մասին. «Թուրքիայի դրոշի փոխարեն ԱՄՆ-ի դրոշն էր պահում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) հասցեին։
Էրդողանը թիրախավորել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուին: Քննադատելով Ինոնյուի ամերիկամետ քաղաքականությունը՝ Էրդողանը վերցրել է Ինոնյուի լուսանկարներից մեկը և ասել.
«Ուշադրություն դարձրեք, որ այս լուսանկարում Ինոնյուն իր ձեռքում պահում է ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի դրոշը։ Սա Ինոնյուն է։ Սրանց (CHP-խմբ.) անցյալը միշտ այսպիսին է եղել։ Երեկ ինչ էին, որ այսօր էլ ինչ լինեն։ Նրանց արածները սա է։ Այս դրոշն Ինոնյուն ինչո՞ւ է ձեռքում պահում։ Այս պահին մեր հարավում ԱՄՆ-ի կողմից լիազորված հատուկջոկատայինները ո՞ւմ կողքին են կանգնած։ Ահաբեկիչների։ Ովքե՞ր են այդ ահաբեկիչները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունն» է (ՔԲԿ-PKK) և վերջինիս ճյուղերը Սիրիայում։ Ո՞վքեր են, որ ձեռք ձեռքի տված են ահաբեկիչների հետ, CHP-ն է, ինչպես նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը։ Սրանց դեմ պայքարողն ո՞վ է։ Իմ սահմանապահ զինվորն է»։
Ինոնյուն նախագահել է այն ժամանակ, երբ երկրում միակուսակցական համակարգ էր՝ Աթաթուրքի հիմնադրած CHP կուսակցության գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ PKK-ի իրականացրած գործողության հետևանքով 8 թուրք զինվոր էր սպանվել։ Էրդողանը խոստացել էր, որ PKK-ն դրա համար թանկ է վճարելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |