Մարզական09:23, 05 Հոկտեմբեր 2018
Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար (լուսանկար)
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ զրույցում «ափսոսանք» է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում հավանելու համար։
Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լեվոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել:
Դադաշովը «արդարանալով» իր արարքի համար՝ ասել է. « Դպրոցում սովորել եմ Լեվոյի հետ, ով էլ հենց հրապարակել էր հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ով է։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ արեցի և ընդհանրապես ինչպես ստացվեց այդ ամենը: Մենք ունեցել ենք դպրոց, որտեղ, բացի գերմանացիներից սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Գերմանիայում մենք լիովին այլ կերպ էինք մեծանում: Այդ լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր նկատեցի, որ հավանել եմ այդ լուսանկարը: Պատահաբար է ստացվել, ես չպետք է դա անեի: Ինձ հայտնի է հակամարտության պատմությունը, և ես ամեն ինչ լավ հասկանում եմ»:
Պատասխանելով լրագրողի այն ուշագրավ հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ նա այդ արարքի պատճառով գուցե չհրավիրվի Ադրբեջանի հավաքական, Դադաշովն ասել է.
«Կրկնում եմ` պատահաբար եմ հավանել այդ լուսանկարն, ինչի համար շատ եմ զղջում: Բոլորը գիտեն, որ ես նման մարդ չեմ: Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»։
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի 1-ին խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր Թուրքիայի ընտրանուն:
Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումը և ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 15 երկրների վարկանիշային աղյուսակը։
Եթե թուրքական ակումբն այս տարի հաղթահարի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, և դուրս գա մրցաշար, ապա թուրքական ակումբի շապիկներին պատկերված է լինելու ադրբեջանական նավթային ընկերության լոգոն:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունը հրապարակել է 2023-ի զեկույցը։
Եվրամիության երկրներին անհանսգտացնում է Եվրոպայում տարածվող անօրինական ներգաղթյալների խնդիրը։
Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |