• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:30, 03 Հոկտեմբեր 2018

Թուրք հոդվածագիր. «Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու»

Թուրք հոդվածագիր. «Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու»

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն  իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել  մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:

Թուրք հեղինակի  «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք ստորև.


«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր...

Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել... Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր  բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում...Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Երբ «La Boheme»–ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե երգողի, թե լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր` ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել…

Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել ...

Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից, ներողություն, մենք, ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»…

Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու...

Երգերը թշնամի չէին և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր..

«Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար... Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր "քաղաքականացրել" իրեն... Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»:

Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր:

Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնապնակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է…
«Լավ պահեք Ձեր ձայնապնակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,-ասացի ես:

Ներողություն մենք, ո՞րտեղից իմանայինք…

Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու:

94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»...

Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ:

Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ):

Այդ երգը թվարկում էր այն ամենը ինչ այսուհետ էլ չէր լինելու…

Ինչևէ…

 

Թարգմանությունը՝ Էլեն Քոքչյանի

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}