Միջազգային06:47, 01 Հոկտեմբեր 2018
Թուրքիան դատապարտել է Իսրայելի զինուժի գործողությունները Գազայում

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։
Գազայում արդեն տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաներն Իսրայելի դեմ։ Օրերս նոր բախումներ են տեղի ունեցել։ Իսրայելցի զինվորներն ուժ են կիրառել պաղեստինցի ցուցարարների դեմ։ Դրա հետևանքով զոհվել է 3 մարդ, 180 հոգի՝ վիրավորվել։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածը մեկ անգամ ևս ապացուցում է այն փաստը, որ պետք է ի կատար ածել ՄԱԿ-ի այն բանաձևը, որն ուղղված է եղել պաղեստինցի ժողովրդի անվտանգության պահպանմանը։ Այդ բանաձևն ընդունվել էր 2018թ. հունիսի 13-ին։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր «մեղավոր են» կատարվածի համար, ինչպես նաև ջանքեր գործադրել, որ նման դեպքեր նորից տեղի չունենան։
Նշվել է, որ Թուրքիան այս հարցը բարձրացնելու է միջազգային հարթակներում և շարունակելու է սատարել պաղեստինցի ժողովրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |