Միջազգային09:22, 26 Սեպտեմբեր 2018
Եվրամիությունը չեղարկում է Թուրքիային 70 մլն եվրոյի օգնության տրամադրումը
Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջեի հանձնաժողովիից արված հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա:
Նշվում է, որ այդ օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում չափելի և բավարար առաջընթացի առկայության դեպքում: Սակայն ԵԽ-ի բյուջեի հանձնաժողովը, հիմք ընդունելով 2018-ի ապրիլի 18-ին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, որոշում է կայացրել չեղարկել փաթեթի տրամադրումը:
Օգնության փաթեթի տրամադրման չեղարկման վերաբերյալ ռումինացի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանի առաջարկած որոշման նախագծի օգտին քվեարկել է հանձնաժողովի 27 անդամ: Դեմ է քվեարկել 1 պատգամավոր:
Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման նախագծի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է, որ այն մեկ անգամ էլ քվեարկության դրվի ԵԽ-ի լիագումար նիստում: Աղբյուրի համոզմամբ հոկտեմբերի 3-ին անցկացվելիք քվեարկությունն արդեն զուտ ձևական` բնույթ է կրելու որոշման վերջնական հաստատման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սպասվում է, որ Էրդողանը Նյու Յորքում կլոր սեղանի ձևաչափով կհանդիպի օտարերկրյա գործարարների և ներդրողների հետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանին՝ հացահատիկյանին համաձայնագրին վերադարձնելու Թուրքիայի և այլ երկրների գործադրած ջանքերը։
Բրիտանական «Daily Telegraph» պարբերականը հացահատիկային պայմանագրին առնչվող նյութ է հրապարակել։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բեքիր Բոզդաղը Հայաստանին մեղադրել է Արցախում ապօրինի գործողություններ հրահրելու մեջ։
Ermeniahaber.am-ը զրուցել է թուրք վերլուծաբան Քերիմ Հասի հետ։
Արցախյան կողմից բանակցություններին մասնակցել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |